Հաշվի առնելով, որ Չարենցավան համայնքի սեփականություն համարվող փողոցային լուսավորության համակարգի հենասյուները, համացանց տրամադրող կազմակերպություններն օգտագործում են համացանցի մալուխների ամրացման և համայնքի բնակչությանը համացանցով ապահովելու համար՝
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է․
1. Սահմանել փողոցային լուսավորության համակարգի հենասյուների օգտագործման վարձ՝ամսական յուրաքանչյուր հենասյան համար 200 ՀՀդրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |