Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 612-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-007-031-001 ծածկագրով հողատարածքից առանձնացնել20քմ մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որհողամասի նպատակային նշանակությունն է բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը`բնակելի կառուցապատման:
2. Առաջացած հողատարածքը հասցեավորել ք. Չարենցավան Շահումյան փողոց թիվ ¼ հողատարածք:
3.Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանիվրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: