Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Է. Գաբրելյանի 2024 թվականի հունվարի 16-ի թիվ 220/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Էլմիրա Գաբրելյանին, Հովիկ և Վահե Հակոբյաններին պատկանող ք. Չարենցավան 10-րդ թաղամաս 3-րդ փողոց թիվ 8 գույքը /մակերեսը` 436 քմ/ և ք. Չարենցավան 10-րդ թաղամաս 3-րդ փողոց թիվ 10 գույքը /մակերեսը` 423 քմ/ միավորել որպես մեկ միավոր և հասցեավորել ք. Չարենցավան 10-րդ թաղամաս 3-րդ փողոց թիվ 8-10 (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 859 քմ) միավոր:
2. Ճանաչել օրինական Էլմիրա Գաբրելյանին, Հովիկ և Վահե Հակոբյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Չարենցավան 10-րդ թաղամաս 3-րդ փողոց թիվ 8-10 հասցեումգտնվող 840.9 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 51.3 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 3.84 քմ մակերեսով պարիսպը`համաձայնհատակագծիև «Չափշին» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 20232BABAT ծածկագրի:
3. Օրինական ճանաչված շինության համար 30-օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին վճարել 93000 ՀՀ դրամ:
4. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: