Չնայած ամառային արձակուրդներին՝ Չարենցավանում երեխաներն օրվա մի մասն անց են կացնում դպրոցում: Այստեղ նրանք սովորում են պատմություն, ձեռագործություն, երգ ու պար: Այս ամենն անում են հաճույքով՝ կամավորության սկզբունքով, քանի որ դպրոցում ամառային ճամբար է գործում: Կազմակերպիչները Լիբանանի ՀՅԴ «Զավարյան» Ուսանողական Միության անդամներն են: Չարենցավանում կազմակերպված «Դեպի երկիր» խորագիրը կրող ճամբարում այս տարի մասնակցում են 200-ից ավելի 9-17 տարեկան երեխաներ և պատանիներ: |