ՔաղաքացիՆախշուն Օհանյանը դիմել է ք. Չարենցավան 6-րդ թաղամասի 29-րդ շենքի թիվ 30 հասցեով բնակարանի նկատմամբ Չարենցավան համայնքի սեփականության իրավունքը նվիրատվությամբ օտարելու խնդրանքով:
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարին կից բնակարանային հարցերով հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 4 նիստի արձանագրությունը, համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 35-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 29-րդ շենքի թիվ 30, մեկ սենյակից բաղկացած 17.09 (տասնյոթ ու ինը) քմ ընդհանուր մակերեսով, 2 400 000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) դրամ շուկայական արժեքով բնակարանը նվիրատվության եղանակով օտարել վարձակալին և նրա ընտանիքի անդամներին որպես նրանց սեփականություն, ինչի մասին կնքել համապատասխան պայմանագիր:
2. Բնակարանի սեփականատեր ճանաչել՝ Նախշուն Օհանյանին
3. Հիշյալ բնակարանը սահմանված կարգով հանել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկից:
4. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին կնքել նշված բնակարանի նվիրատվության պայմանագիրը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: