Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Համլետ Բաղիյանի համաձայնությունը` որոշում եմ.
1.Օրինական ճանաչված Չարենցավան քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 08102020-07-0052 վկայական) Չարենցավան քաղաք 5-րդ թաղամաս 2-րդ փողոց թիվ 3/6 հասցեում գտնվող 10.2 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը ներքին մակերես` 8.95 քմ և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 25 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Համլետ Բաղիյանին
2. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) Տնտեսական շինության 1 քառակուսի մետրի համար` 4200 (չորս հազար երկու հարյուր) դրամ (տարածագնահատման 8-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.21).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2940 (երկու հազար ինը հարյուր քառասուն) դրամ:
3. Համլետ Բաղիյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 42840 (քառասուներկու հազար ութ հարյուր քառասուն) դրամ` տնտեսական շինության գինը.
2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 73500 (յոթանասուներեք հազար հինգ հարյուր) դրամ` հողամասի գինը:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Համլետ Բաղիյանի կողմից:
5. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Համլետ Բաղիյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: