Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Արմեն Գալստյանի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Առաջին պետական գրանցում կատարելու համարըստ օրենքի ժառանգության Քնարիկ, Արսեն, Արմեն և Արմինե Գալստյաններին պատկանող Չարենցավան քաղաք Այգեստան թաղամաս 1-ին փողոց 4-րդ փակուղի թիվ 12 հասցեում գտնվող, 669.0 քմ մակերեսով հողատարածքի 80 քմ նկատմամբ ճանաչել նրանց սեփականության իրավունքը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով` կադաստրային արժեքի 30% արժեքով օտարելու 189 քմ մակերեսով հողատարածքը ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: