Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդև 16-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը,հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելումասին N 1325-Ն որոշման 28-րդ կետով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ նախնական համաձայնություն Չարենցավան համայնքի Երիտասարդության փողոց 6/11 և 6/12 հասցեների հողամասերում բազմաֆունկցիոնալ համալիրի ՝բազմաբնակարան բնակելի մասնաշենքի, ավտոկայանատեղի և հասարակական նշանակության հատվածամասի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը։
2. Սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունն ու տեսագրությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|