Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|