Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքային սեփականություն հանդիսացող Չարենցավան համայնք Չարենցավան քաղաք 4-րդ թաղամաս 10 Ա շենք թիվ 4/1հասցեում գտնվող գույքը (41.1 քմ մակերեսով բազմաբնակարան շենքի առաջին հարկում գտնվող շինությունը) 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել, Ասյա Ոսկանյանին իր հաշմանդամություն ունեցող երեխայի համար,որպեսբնակելի տարածք։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|