Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 4.4-րդ հոդվածի 3-րդ մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 82-րդ հոդվածի դրույթներով՝ Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման 2024-2028թթ. ռազմավարական պլանը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |