Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանիբաժնի 2020 թվականի օգոստոսի 27-ի թիվ 66-06/3232 գրության և կից փաստաթղթերի համաձայն` Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 3-րդ շենքի 46 բնակարանի բնակիչ Լուսինե Ռազմիկի ՍահակյանըՉարենցավան քաղաքի Քոչարի փողոցում իրականացրել է գյուղմթերքի վաճառք` խախտելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի>> այսուհետ` Օրենսգիրք 162-րդ հոդվածի հատկանիշները, այն է` բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի ոչ սահմանված տեղերում առևտուր անելը:
Խախտման վերաբերյալ լսումները քաղաքացու ծանուցմամբ իրականացվել է 2020թ.
սեպտեմբերի 10-ին (Ծանուցումը ստանալուց հետո որևէ առարկություն չի ներկայացվել):
Վերոգրյալի հիման վրա, հիմք ընդունելով Օրենսգրքի 219.1-րդ, 305-րդ հոդվածների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի դրույթները, Չարենցավանիհամայնքի ղեկավարին կից աշխատանքային խմբի 2020 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 5 նիստի արձանագրությունը`
ՈՐՈՇԵՑԻ
1. Լուսինե Ռազմիկի Սահակյանին ենթարկել վարչական պատասխանատվության` Օրենսգրքի 162-րդ հոդվածով /2-րդ մաս/ նախատեսված խախտում թույլ տալու համար և նշանակել վարչական տուգանք 15000 /տասնհինգ հազար / ՀՀ դրամի չափով:
2. Տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` Չարենցավան համայնքի 900135101203 հաշվեհամարին:
3. Վճարումը սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում գումարը կգանձվի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: