Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածը և քննարկելով Չարենցավան համայնք գ.Կարենիս 1-ին փողոց 2-րդ նրբանցք հող 6 հասցեի բնակիչ Մ.Սահակյանի 2020 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3177/07 դիմումը, որոշում եմ.
1. Մելսիկ Սահակյանին վարձակալությամբ տրամադրված 0.60 հա մակերեսով Չարենցավան համայնք գյուղ Կարենիս վարչական տարածքում գտնվող 07-037-206-0016 կադաստրային ծածկագրով հողատարածքի վարձակալության իրավունքի ժամկետը սահմանել մինչև 2045 թվականի սեպտեմբերի 01-ը, տարեկան 9000 (ինը հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2. Հանձնարարել Հակոբ Հովսեփյանին կնքել վարձակալության իրավունքի ժամկետի երկարացման համաձայնագիր:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: