ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Չարենցավան համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնել համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, քվեարկությամբ կընտրվեն և իրականացման հնարավորություն կստանան:
Չարենցավանի համայնքապետարանը միանում է մասնակցային բյուջետավորման գործընթացին։
Մասնակցային բյուջետավորումը հետապնդում է հանրային ֆինանսների կառավարման եւ որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիների մասնակցությունը բարձրացնելու, դրանց ներառականությունը մեծացնելու, ինչպես նաեւ հանրային բնույթի ծախսերը հասցեական եւ թիրախավորված դարձնելու նպատակ։
Գործընթացի նախնական փուլում պետք է ստեղծվի հանձնաժողով, որում կարող են ընդգրկվել ՀԿ-ների նախագահներ, ակտիվ բնակիչներ, կամավորներ։
Եթե հետաքրքված եք ծրագրով , ցանկանում եք ներգրավվել հանձնաժողովում և ձեր ներդրումն ունենալ գաղափարների քննարկման գործընթացում, ապա ձեր թեկնածության մասին մինչև 2024թ ապրիլի 1-ը ներառյալ կարող եք գրավոր կամ բանավոր տեղեկացնել համայնքապետարանին կամ գրել municipalityofcharentsavan@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Սիրելի՛ բնակիչներ, մենք կարևորում ենք յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցությունը։
|