Տեղեկացնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 9-ին Դիլիջան քաղաքում անցկացվելու է <<Մշակութային վերածնունդ>> խորագրով ավանդական համահայկական փառատոնը: Փառատոնի ընթացքում մարզերի ստեղծագործողները, ժողովրդական վարպետները հատուկ տաղավարներում ներկայացնելու են իրենց մարզին ու համայնքներին բնորոշ կարպետագործուրյան, խեցեգործության, դարբնագործության, գորգագործության, ասեղնագործության, փայտագործության, գոբելենագործության, կերպարվեստի, տիկնիկագործության, տարազների նմուշներ, ինչպես նաև ազգային խոհանոց: Համայնքների ազգային երգի ու պարի համույթները կարող են հանդես գալ փառատոնի երաժշտական ծրագրում: Հայտերը ներկայացնել մինչև ս/թ օգոստոսի 30-ը՝ նշելով ազգային արվեստի այն ճյուղերը, որոնցով պատրաստ եք հանդես գալ փառատոնում: Տեղեկությունների համար դիմել Չարենցավանի համայնքապետարանի մշակույթի բաժին:
Առդիր՝ 2 թերթ: