Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Թափուր հաստիքներ համայնքապետարանում
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սաթենիկ Բալաբեկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
09/01/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
27/01/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները  զբաղեցնելու համար

 

1) ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ  /ծածկագիր 2.1-1 /:

 

Բաժնի պետը `

 

ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.

բ) քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.

գ) անհրաժեշտության դեպքում՝ համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

դ) ապահովում է բաժնի համագործակցված աշխատանքը աշխատակազմի մյուս բաժինների, բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների հետ:

ե) կազմում է բաժնի աշխատակիցների հերթական արձակուրդների գրաֆիկը.

զ) համայնքի ղեկավարի կամ աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմում է համայնքի բյուջեի նախագիծը, մասնակցում է ավագանու նիստերին, տալիս համապատասխան պարզաբանումներ.

է) համայնքի ղեկավարի գիտությամբ կազմակերպում է համայնքի արտաքին աուդիտի անցկացում.

ը) կազմում է ավագանու նիստերում բաժնի գործառույթներից բխող քննարկվող հարցերի նախագծերը.

թ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

ժ)համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.

ժա) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.

ժբ) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.

ժգ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը:

ժդ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ. 

ժե) աշխատակազմի քարտուղարի հաստատմանն է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը.

ժզ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` իր կառուցվածքային ստորաբաժանմանը առնչվող հարցերի վերաբերյալ համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

ժէ) օժանդակում է իր կառուցվածքային ստորաբաժանման ավելի ցածր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողների աշխատանքներին.

ժը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ.

ժթ) ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)

ի)համայնքի ոչ առևտրային կազմակերպությունների նախահաշիվների կազմում և փոփոխությունների տրամադրում.

լ) բյուջեի կազմում, բյուջեի փոփոխությունների նախագծերի կազմում և ներկայացում ավագանու նիստին:

 

 

 

 

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

 

ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքայի նստաժ.

բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, բյուջետային օրենսդրության, այդ թվում  «Բյուջետային համակարգի մասին» «Գանձապետական համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների,  Աշխատանքային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության, բաժնի կանոնակարգի ու իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե) կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:

 

Մրցույթը կկայանա  11.02.2020թ ժամը 1100-ին Չարենցավանի համայնքապետարանի շենքում /ք.Չարենցավան/:

  

 

2 ) ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ- հաշվապահ /ծածկագիր 2.3-1 /:

Գլխավոր մասնագետը`

ա) կատարում  է բաժնի պետի հանձնարարությունները, դրանք կատարում է ժամանակին և պատշաճ որակով.

բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.

գ) անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.

դ) անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների ահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.

զ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.

է) իրականացնում է համայնքապետարանի հաշվապահական հաշվառումը.

ը) մասնակցում է համայնքի բյուջեի կազմմանը.

թ) աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետի հաստատմանն է   ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը.

ժ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

12.Հաշվապահական հաշվառման վարում, եկամուտների և ծախսերի էլ. համակարգերի կառավարում և ներկայացում բաժնի պետին:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, բյուջետային օրենսդրության, այդ թվում  «Բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, բաժնի կանոնակարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե)  կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:

 

Մրցույթը կկայանա  11.02.2020թ ժամը 1500-ին Չարենցավանի համայնքապետարանի շենքում /ք.Չարենցավան/:

 

 

1-2 կետերում նշված  թափուր պաշտոնները զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները /փախստականի կարգավիճակ ունեցող անձինք/ պետք է ներկայացնեն`

-դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,

-տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ պատճենները`բնօրինակների հետ  միասին,

 -արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի, կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,

-1 լուսանկար` 3x4 սմ. չափսի,

-անձնագրի պատճենը:

     Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով, կամ անձը հաստատող փաստաթղթով:

     Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-1800-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Չարենցավանի համայնքապետարանի շենքում /ք.Չարենցավան Կ.Դեմիրճյան հրապարակ, վարչական շենք, 202 սենյակ, հեռ. /0226/ 4-34-34/ կամ ՀՀ Կոտայքի մարզպետարանում / ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ, վարչական շենք, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն , հեռ. /0223/ 2-34-13, 2-73-01/:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 27.01.2020թ.

Գրավոր հարցաշարերը կցվում են:

ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (103.5ԿԲ)
file (318.5ԿԲ)
file (126ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
Ավագանու թիվ 4 հերթական նիստ, 12.04.2024թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ,15/03/2024թ.
Ավագանու թիվ 2 հերթական նիստ, 15/02/2024թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ 12.01.2024թ.
Երկրորդ նստ․թիվ5հերթական նիստ20.12.23թ.4մաս
Երկրորդ նստ․թիվ5 հերթական նիստ20.12.23թ.3մաս
Երկրորդ նստ․թիվ5 հերթական նիստ20.12.23թ.2մաս
Երկրորդ նստ․ թիվ5 հերթական նիստ 20.12.23թ 1մաս
Երկրորդ նստաշրջանի թիվ 4 արտահերթ նիստ 22.11.2023
Երկրորդ նստաշրջանի թիվ 3 հերթական նիստ 10.11.2023
Երկրորդ նստաշրջանի թիվ 2 նիստ, 11.10.2023թ.
Երկրորդ նստաշրջանի թիվ 1 նիստ, 12․09․2023,2-րդ մաս
Երկրորդ նստաշրջանի թիվ 1 նիստ, 12․09․2023,1-ին մաս
Ավագանու 1-ին նստ․ թիվ 7 արտահերթ նիստ 11․07․2023թ
Ավագանու 1-ին նստաշրջ.թիվ 6 նիստ, 28.06.2023
Ավգանու 1-ին նստ.թիվ 5 նիստ,02.06.2023թ.
Ավգանու 1-ին նստ.թիվ4նիստ,2մաս, 05.05.2023թ.
Ավագանու 1-ին նստաշրջանի թիվ 4նիստ,1մաս05.05.2023թ
Ավագանու 1-ին նստաշրջանի, թիվ 3նիստ, 06.04.2023թ
Ավագանու 1-ին նստ. թիվ 2 նիստ,14.03.2023թ.2-րդ մաս
Ավագանու առաջին նստ. թիվ 2 նիստ,14.03.2023 1-ինմաս
Ավագանու 1-ին նստաշ. թիվ 1նիստ 4-րդ մաս 14.02.23
Ավագանու 1-ին նստաշրջ. թիվ 1 նիստ3-րդ մաս 14.02.23
Ավագանու 1-ին նստաշրջ. թիվ1 նիստ 2-րդ մաս,14.02.23
Ավագանու 1-ին նստաշ.թիվ 1 հերթ. նիստ,1մաս 14.02.23
Ավագանու առաջին նստաշրջ.թիվ2 նիստ 26.12.2022թ մաս2
Ավագանու առաջին նստաշրջ. թիվ2 նիստ26.12.2022թ մաս1
Ավագանու առաջին նստաշրջանի 1-ին նիստ 01.12.2022թ.
Համայնքի ղեկավար Հ.Շահգալդյանի երդմնակալության
Ավագանու նիստ թիվ 9-1, 10.11.2022թ.
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ, 14.10.2022 թ.
Ավագանու թիվ 7 հերթական նիստ, 15.07.2022թ.
Ավագանու թիվ 6 արտահերթ նիստ, 24.06.2022թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 05.05.2022թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 14.04.2022թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ, 18.03.2022թ.
Ավագանու թիվ 2 արտահերթ նիստ, 12.02.2022թ.
Ավագանու թիվ 1 հերթական նիստ, 14.01.2022թ.
Ավագանու թիվ 9 հերթական նիստ,20.12.2021
Ավագանու թիվ 8 հերթական նիստ, 15.10.2021
Ավագանու թիվ 7 արտահերթ նիստ, 17.08.2021
Ավագանու թիվ 6 արտահերթ նիստ, 22․07․2021
Ավագանու թիվ 5 հերթական նիստ, 15.07.2021թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 25.05.2021թ.
Ավագանու թիվ 3 արտահերթ նիստ, 15.04.2021թ.
Ավագանու թիվ 2 հերթական  նիստ, 18.03.2021թ.
Ավագանու թիվ 1 հերթական նիստ, 19.01.2021թ.
Ավագանու թիվ 9 արտահերթ նիստ, 17.12.2020
Ավագանու նիստ թիվ 7 հերթական նիստ, 14/10/2020
Ավագանու թիվ 6 արտահերթ նիստ, 29.09.2020թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 11.08.2020թ.
Ավագանու թիվ 4 հերթական նիստ,13.07.2020թ. 1-ին մաս
Ավագանու թիվ 3 արտահերթ նիստ, 20.05.2020թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ, 20.01.2020թ.
Ավագանու թիվ 9 հերթական նիստ, 17.12.2019թ.
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ, 19.11.2019թ.
Ավագանու թիվ 6 հերթական նիստ, 16.09.2019թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 10.07.2019թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 06.06.2019թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ, 12.04.2019թ.
Ավագանու թիվ 2 հերթական նիստ, 15.03.2019թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ 18.01.2019թ.
Ավագանու արտահերթ նիստ 21.11.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ 15.10.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 17.09.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 12.07.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 13.06.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստ 0
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 19.03.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.02.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.11.2017թ.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner