ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Կոտայքի մարզպետարանը սկսում է երիտասարդների համար պրակտիկայի ծրագիր։
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում բակալավրի և մագիստրոսի որակավորում ունեցող մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետների և բակալավրի ավարտական կուրսում սովորող ուսանողների համար, որոնք ցանկանում են փորձ ձեռք բերել հանրային ծառայության ոլորտում։
Պրակտիկայի ընթացքում պրակտիկանտները կներգրավվեն մարզպետարանի մասնագիտական ստորաբաժանումների աշխատանքներում, կստանան խորհրդատվություն և աջակցություն ստորաբաժանումների ղեկավարներից և մյուս աշխատողներից, ձեռք կբերեն գործնական գիտելիքներ ու հմտություններ համապատասխան ոլորտներում։
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց անձնական թերթիկները (CV)՝ հայերենով, ուղարկել andznakazmkotayk@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին։
Թեկնածուների ընտրությունը կկատարվի անձնական թերթիկների և հարցազրույցի հիման վրա:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.09.2020 թվական։
Պրակտիկայի տևողությունը՝ երեք ամիս։ Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն։
|