ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
01.01.2024թ. դրությամբ
(կենտրոնը` Չարենցավան քաղաք)
/6/
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Հիմնադրվել է 1947 թվականի փետրվարի 23-ին, որպես ավան` Լուսավան անվանմամբ։ 1961 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ, իսկ 1967 թվականի սեպտեմբերի 23-ին Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակին վերանվանվել է Չարենցավան։ 2017 թվականի նոյեմբերի 11-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին ՀՀ օրենքի համաձայն ձևավորվել է Չարենցավան խոշորացված համայնքը: Համայնքը ընդգրկում է թվով վեց բնակավայր՝ Չարենցավան, Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան:
Հրազդան գետի ձախ ափին, Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտին՝ նրա լեռնալանջերի ու հարավ ձորակների զուգորդության մեջ է ամփոփված Արզական բնակավայրը: Գյուղի ներկայիս բնակիչների նախնիների արմատները տանում են դեպի Մակու, Մուշ, Խոյ և Բայազետ գավառները: Գեղատեսիլ դիրքն ու բնաշխարհը յուրատեսակ հմայք են հաղորդում գյուղին, իսկ զով, սառնաշունչ օդը, անտառային ծածկույթն ու ստորերկրյա բուժիչ ջրերը վաղուց արդեն հայտնի ու ճանաչելի են դարձրել նրան: Մայրաքաղաքից հեռավորությունը կազմում է 37 կմ: Այն Հրազդան քաղաքից գտնվում է 15 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք, իսկ Չարենցավան քաղաքից` 10,5 կմ դեպի հյուսիս: Արզական գյուղը դասվում է հանրապետության խոշոր գյուղերի շարքին: Գյուղի վարչական տարածքը կազմում է 8458.2 հա: Գյուղի վարչական տարածքում գտնվում է հազար միավորից ավելի այգեգործական /ամառանոցային/ տնտեսություններ և «Աղվերանի» հանգստի գոտին` շուրջ քսանհինգ հանգստյան տներով և պանսիոնատներով:
Ալափարս գյուղը գտնվում է Հրազդանի տարածաշրջանի հարավար ևմտյան մասում, մարզկենտրոն Հրազդանից 19 կմ հեռավորության վրա: Գյուղի հիմնական բնակիչները գաղթել են Պարսկաստանի Մակու և Խոյ գավառներից:Գյուղից 7 կմ հեռավորության վրա անցնում է Երևան-Սևան մայրուղին, 7 կմ հեռավորության վրա անցնում է երկաթուղին: Գյուղը զբաղեցնում է 3230.79 հեկտար տարածք: Բնակավայրը գտնվում է նախկին խոշոր արդյունաբերական քաղաք Չարենցավանից 7 կմ հեռավորության վրա, Աղվերան հանգստի գոտու մերձակայքում:
Կարենիս գյուղը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին` ձորի պռնկին,ծովի մակերևույթից 1350-1400 մետր բարձրության վրա և այդ բարձրունքից կարծես հսկում է գետի անխռով և միալար հոսքին: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը զով: Միջին ջերմաստիճանը գյուղում կազմում է 15-17 0C, ամենացածրը`20-25 0C, ամենաբարձրը`31-33 0C: Գյուղի վարչական տարածքը կազմում է 882.0 հա:
Բջնի գյուղը գտնվում է Հրազդան գետի կիրճում: Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Բջնի գյուղը վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանի հին Բայազետի Արծափ գյուղից և 1915-1928թթ-ներին Վանից և Պոլսից գաղթած հայերով: Գյուղը ունի մանկապարտեզ, միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժամբուլատորիա: Այն տարածաշրջանի ամենամեծ գյուղերից մեկն է, ունի 6925.67 հա հողատարածք: Գյուղը Երևանից գտնվում է 44.5կմ, իսկ Հրազդանից՝ 13կմ հեռավորության վրա:
Ֆանտան գյուղը հիմնադրվել է 1828 թվականին և բնակեցվել է հիմնականում Ռուսաստանից աքսորված մալականներով: Ֆանտանում են բնակվում նաև Մեծ Եղեռնից փրկված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարբեր մասերից Ֆանտան տեղափոխված մի քանի ընտանիքներ:
Համայքն ունի միջնակարգ դպրոց, բուժամբուլատորիա:Ֆանտանը գտնվում է Չարենցավանի հարևանությամբ, Մ-4 միջպետական ճանապարհից 1.5կմ հեռավորության վրա, սահմանակիցէ Ալափարս, Կարենիս, Ջրաբեր, Բջնի, Կապուտան և Հատիս համայքներին: Ունի 4468.75 հա հողատարածք: Գյուղը Երևանից գտնվում է 30 կմ, իսկ Հրազդանից՝ 14կմ հեռավորության վրա:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Չարենցավան քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 34կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոն Հրազդանից` 15կմ հարավ-արևմուտք, Հրազդան գետի ափին, ծովի մակարդակից 1600-1700 մետր բարձրության վրա: Այն մոտ է Երևան-Սևան ավտոմայրուղուն, քաղաքը հատում է նաև Երևան-Սևան երկաթուղին:
Արզական գյուղը գտնվում է Ծաղկունյաց լեռների հվ. ստորոտին, ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից 21 կմ հվ-արմ,: Վարչական տարածքով անցնում են Հրազդան և Դալար գետերը:
Ալափարս գյուղը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, մարզկենտրոնից 17 կմ հվ-արմ., ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա:
Բջնի գյուղը գտնվում է Կոտայքի մարզում, Հրազդան գետի աջ ափին, ծովի մակերևույթից 1610մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից 14 կմհվ-արմ:
Կարենիս համայնքը գտնվում է Հրազդան գետի հովտում, մարզկենտրոնից 16կմհվ-արմ. ծովի մակերևույթից 1450 մ բարձրության վրա:
Ֆանտան համայնքը գտնվում է Գութանասար լեռան հս. ստորոտին, մարզկենտրոնից 14 կմհվ., ծովի մակերևույթից 1800մ բարձրության վրա:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ
ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
500
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-7
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
+19
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Չարենցավան (կենտրոն)
1.2) Ալափարս
1.3) Արզական
1.4) Բջնի
1.5) Կարենիս
1.6) Ֆանտան
0
6,5
10,5
14,5
4,5
5
charentsavan.kotayq@mta.gov.am
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
3
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
համայնքային ծառայողներ
Ավագանու անդամների թվաքանակը
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Հանգստի և ժամացի գոտիների սակավություն
2.Շենքերի հարթ և թեք տանիքների անբարեկարգ վիճակ
3.Ներթաղամասային փողոցների, մայթերի ասֆալտապատ ծածկույթի անբարեկարգ վիճակ
4.Ջրահեռացման համակարգի վատթար վիճակ
5.Ոռոգման համակարգի վատթար վիճակ
6.«Լուսաբաց» մանկապարտեզի շենքային պայմանների անբավարար վիճակ
7.Մշակույթի օջախների սակավություն
1.Հանգստի գոտիների վերակառուցում և գործարկում
2.Բ/բ շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգում
3.Փողոցների և ճանապարհների նորոգում և հիմնանորոգում
4.Ջրահեռացման համակարգի հիմնանորոգում
5.Ոռոգման համակարգի վերականգնում
6.Մանկապարտեզների հիմնանորոգում
7.Մշակույթի տների վերանորոգում և գործարկում
Facebook
Location on Google Maps
YouTube