ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
01.01.2025թ. դրությամբ
(կենտրոնը` Չարենցավան քաղաք)
/6/
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Չարենցավան
Չարենցավան քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի ձախ ափին։ Հիմնադրվել է 1947 թվականի փետրվարի 23-ին, որպես ավան` Լուսավան անվանմամբ։ 1961 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ, իսկ 1967 թվականի սեպտեմբերի 23-ին Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակին վերանվանվել է Չարենցավան։ 2017 թվականի նոյեմբերի 11-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին ՀՀ օրենքի համաձայն ձևավորվել է Չարենցավան խոշորացված համայնքը: Այժմ համայնքը ընդգրկում է թվով վեց բնակավայր՝ Չարենցավան, Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան:
Քաղաքի կառուցումը պայմանավորված էր Հայաստանի արդյունաբերականացման քաղաքականությամբ։ Խորհրդային իշխանությունների ծրագրերի շրջանակներում այստեղ հիմնադրվեցին մի շարք գործարաններ և արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում՝ մեքենաշինության, քիմիական արտադրության և շինանյութերի արդյունաբերության ոլորտներում։ Չարենցավանը դարձավ տարածաշրջանում տնտեսական կարևոր հանգույց՝ ապահովելով աշխատանք և բնակավայր շատ մարդկանց համար։ 1970-1980-ական թթ. քաղաքն ակտիվորեն զարգանում էր՝ դառնալով մի շարք մշակութային, կրթական և սպորտային հաստատությունների կենտրոն։ Հիմնվեցին դպրոցներ, մշակույթի տներ, գրադարան, երաժշտական դպրոց և մարզադահլիճներ։ Քաղաքը ունեցել է հստակ պլանավորված հատակագիծ և խորհրդային շրջանի համար բնորոշ կառուցվածք։ 1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո Չարենցավանի արդյունաբերական համակարգը, ինչպես և ամբողջ երկրի, ծանր հարվածներ ստացավ։ Գործարանների մի մասն արձանագրեց անկում կամ դադարեց գործել։ Այնուամենայնիվ, Չարենցավանը պահպանեց իր համայնքային ակտիվությունը և շարունակում է զարգանալ՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության, ծառայությունների և կրթության ոլորտներում։ Վերջին տարիներին քաղաքը ձգտում է վերականգնել իր ենթակառուցվածքները և բարելավել կենսապայմանները։ Կատարվում են մի շարք կապիտալ ծրագրեր՝ ներառյալ ճանապարհների նորոգում, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի բարելավում, ՀՈԱԿ-ների վերանորոգում, ինչպես նաև կանաչ տարածքների և հանրային տարածքների վերակառուցում։ Նախկին Արդյունաբերական կենտրոն է։ Բնակիչների մի մասը նախկինում զբաղվում էր մեքենաշինությամբ, հաստոցաշինությամբ, հանքային ջրերի, գործիքների արտադրությամբ։ Այսօր քաղաքը նպատակ ունի դառնալ զբոսաշրջային կենտրոն, այստեղ զարգանում է թեթև արդյունաբերությունը, հատկապես՝ տեքստիլ արդյունաբերությունը, հյուրանոցային ծառայությունները, առևտուրը, հատապտուղների մշակումը։ Չարենցավանը քաղաք է, որը միավորում է խորհրդային ժառանգությունը ժամանակակից վերափոխումների հետ՝ պահելով մշակութային ինքնությունը և զարգանալու ձգտումը։
Ալափարս գյուղը հին հայկական բնակավայր է, որն ունի հազարամյակների պատմություն։ Այն առաջին անգամ հիշատակվում է միջնադարյան աղբյուրներում՝ որպես բնակեցված վայր։ Գյուղը առանձնանում է իր գեղատեսիլ դիրքով և տեղաբնիկների հյուրընկալ բնույթով։ Ալափարս բնակավայրում մարդը դեռևս ապրել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Այն հարակից է արևելքից՝ քաղաք Չարենցավանին, հյուսիս-արևմուտքից՝ Արզական, Բջնի, հյուսիսից Սոլակ, հյուսիս-արևելքից Ֆանտան, հարավից Կարենիս, հարավ-արևմուտքից Քարաշամբ և Թեղենիք գյուղերին։Ալափարսը հիմնադրվել է 470 թվականին։ XVII դարում գյուղն ամայացել է, ապա վերաբնակեցվել 1830 թ. Խոյից, Մակուից, Վանից, Ալաշկերտից ներգաղթած հայերով։ 20-րդ դարում Ալափարսի դերը մեծ է եղել Հայաստանի կյանքում։ 1950-ական թվականներին շահագործման է հանձնվել Ալափարսի պոմպակայանը։ Աղբյուրի քաղցրահամ ջուրը հայտնի է Հայաստանում և արտերկրում «Նոյ» աղբյուրի ջուր անունով։Ալափարսը հայտնի է միջնադարյան հուշարձաններով, որոնք ունեն երկարամյա պատմություն։ Այստեղ են գտնվում Սուրբ Վարդան եկեղեցին կառուցված V դարում Գրիգոր իշխանի կողմից, Սուրբ Ծիրանավոր և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Թուխ մանուկ մատուռը։ Ալափարսի դպրոցը հիմնադրվել է 1870 թ.–ին։
Արզական գյուղը ունեցել է Արտավազդական, Արտազական, Արտավազդ ապարանք, Արզակյանդ, Արզաքենդ, Արզական անուները։ Գյուղի հիմնադրման ակունքները գնում են պատմության խորքերը՝ մինչև մ.թ.ա. 55-34 թթ Արտավազդ 2-րդ արքայի ժամանակաշրջանը, երբ այս տեղանքի բնությամբ հիացած արքան կառուցել է իր ամառանոցը։ Այն հետագայում ավերվել է, բայց նրա մերձակայքում կառուցված գյուղը երկար ժամանակ կոչվել է Արտազական, որը տարադարձվելով դարձել է Արզական։ Նախկինում եղել է Այրարատ աշխարհի Նիգ գավառում։ Արզականի այժմյան բնակիչների նախնիները 1800-ական թվականներին գաղթել են Մակուից, Խոյից, Բայազետից, մասամբ նաև Մուշից։ Արզականը հանդիսացել է առաջին կարգի աստիճանավոր Երևանցի Ղահրաման Մելիք–Աղամալյանի սեփական կալվածքը։ 1862 թվականին Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը եղել է Արզականում, հանդիպում է ունեցել 1-ին կարգի աստիճանավոր կալվածատեր Ղահրաման Մելիք–Աղամալյանի հետ։Արզականը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի ստորոտին, Հրազդան գետի աջակողմյան վտակ Դալար գետի ափին, ձորահովտում՝ մրգատու ծառերի մեջ։Արզականն ունի երկու եկեղեցի` Սբ. Գևորգ (X դար) գյուղի գերեզմանատան մեջ և Սուրբ Ստեփանոս, որը գտնվում է հին գյուղի տարածքում։ Գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Նեղուցի Սբ. Աստվածածին վանքը։
Արզականից 3 կմ հարավ-արևելք` Հրազդանի ձախ ափին, կան գյուղի ավերակներ։ Դա, ըստ տեղացիների, հին Արտավազդականի կամ Արտազականի ավերակներն են։ Արզկանում է գտնվում «Անհայտ զինվորի հուշարձանը»։
Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Արզական համայնքը դասվում է հանրապետության խոշոր գյուղական համայնքների շարքին։ Համայնքի վարչական տարածքում գտնվում է հազար միավորից ավել այգեգործական (ամառանոցային) տնտեսություններ և «Աղվերանի» հանգստի գոտին՝ շուրջ քսանհինգ հանգստյան տներովև պանսիոնատներով ։ Գյուղում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնցից մի քանիսը հանքային տաք աղբյուրներ են, ունեն բուժիչ նշանակություն։
Աղվերան հանգստյան գոտի
Դեռ վաղ ժամանակներից Աղվերանը հայտնի է եղել իր առողջարար կլիմայով և շրջակա սարերի բնապատկերներով։ Աղվերանում են տեղակայված Հայաստանի բազմաթիվ հանգստյան տներ, հյուրանոցներ և հյուրատներ, որոնք ցանկացած սեզոնի գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Աղվերանի հանգստյան տներից և հյուրանոցներից են՝
· Պարկ Ռեզորթ Աղվերան (Park Resort Aghveran)
· Արթուրս (Arturs Hotel) www.arthurs-hotel.am
· Բեսթ Վեսթերն Աղվերան
· Ոսկե Գետակ (Voske Getak- Golden River)
· Ալպիական Մանուշակ (Alpian Violet)
· Աղվերան Ռեզորթ (Aghveran Resort Hotel)
· Կրիստալ Ռեսորթ Աղվերան (Kristal Resort Aghveran) www.crystalresort.am
· Կարին հանգստյան տուն
· Երեքնուկ Աղվերանի հանգստի տուն
Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Առաջին անգամ նրա մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին։ Բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր։
11-րդ դարում Բջնին իր շրջակայքով անցնում է Պահլավունիների իշխանական տոհմին։ Այդ ժամանակ էլ, Հովհաննես-Սմբատ թագավորի հրամանով դառնում է եպիսկոպոսանիստ ավան։
1066 թվականին կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջնիում։ 13-րդ դարի սկզբներին Բջնին անցնում է Զաքարյան հայ իշխանների տնօրինությանը։
1387-1388 թվականներին գյուղը ենթարկվում է Լենկթեմուրի ավերածություններին։ 1673 թ. այստեղ իջևանել է Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը։ 1770 թվականին Բջնի է այցելել նաև ճանապարհորդ Տուրնեֆորը։
Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր։ Մեզ են հասել 12-17-րդ դարերի այնտեղ ընդօրինականացված հայերեն մի քանի ձեռագրեր։ Ըստ տեղեկությունների՝ Բջնի բերդը կառուցել են Պահլավունիները՝ 11-րդ դարում։ Ենթադրվում է, որ այստեղ են դրվել Բջնիի վանքում գրված բազմաթիվ ձեռագրերը։ Մեզ են հասել XII-XVII դդ. այնտեղ ընդօրինակված հայերեն մի քանի ձեռագրեր։ Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր։ Բջնիի միջնադարյան ճարտարապետության զարդը գյուղի կենտրոնում գտնվող սբ. Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է Գրիգոր Մագիստրոսի պատվերով՝ 1031 թվականին։ Բջնիի արևելյան մասում՝ բլրի գագաթին, սրբատաշ տուֆից 7-րդ դարում կառուցվել է Սուրբ Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին։ Եկեղեցու պատերին կան վիմափոր արձանագրություններ, ժայռապատկերների ոճով երկու կենդանապատկեր։ Վերանորոգվել է 1947 թվականին։
Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա։ Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիշատակվում է վաղ միջնադարից։ Պահլավունի իշխանները 10-րդ դարում վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ։
Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի)։ Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ։ Մուտքը հյուսիսային կողմից է։ Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով։ Բերդատարածքը խիտ կառուցապատված է եղել։ Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր։ Մեծ ամրոցում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը։ Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին։ Բերդը ավերվել և ամայացել է 16-17-րդ դարերում։
Բջնիի արևելյան մասում՝ բլրի գագաթին, սրբատաշ տուֆից 7-րդ դարում կառուցվել է Սուրբ Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին։ Կառույցը իր արտակարգ փոքր չափերի (Հայաստանի նույնատիպ եկեղեցիներից ամենափոքրն է) պատճառով խիստ պարզեցված է։
Վերջին շրջանում մեծ թափով գյուղում զարգանում է զբոսաշրջությունը՝ ՄԱԿ-ի և համայնքի ջանքերով կառուցվել է թանգարան(Բջնիի ամրոցի հավաքածու), իսկ արևային մարտկոցների շնորհիվ տեղադրվել է լուսավորություն ամրոցի պարիսպների մոտ,որը գիշերային ժամերին մեծ շուք է հաղորդում նրան։ Գործում են հյուրատներ և հանգստյան գոտիներ։
Կարենիս (նախկինում Գյումուշ), գյուղ Կոտայքի մարզում, Հրազդան գետի հովտում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1450 մ բարձրության վրա։Կարենիս է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։Կարենիսը փոքր, բայց հնագույն գյուղ է՝ հիմնականում զբաղվող գյուղատնտեսությամբ։ Գյուղում գտնվում է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, կառուցված 19-րդ դարում: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը զով: Միջին ջերմաստիճանը գյուղում կազմում է 15-17 0C, ամենացածրը`20-25 0C, ամենաբարձրը`31-33 0C: Գյուղի վարչական տարածքը կազմում է 882.0 հա:
Ֆանտանը իր անունը ստացել է ջրի բնական աղբյուրներից՝ «ֆանտան» նշանակում է բխող ջուր։Գյուղը հայտնի է իր մաքուր ջրով, որը օգտագործվում է ինչպես խմելու, այնպես էլ հողերը ոռոգելու համար։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։Գյուղում ներդրվել են ծրագրեր՝ վերականգնելու ջրամատակարարման և ճանապարհային ենթակառուցվածքները։ Ֆանտան գյուղը հիմնադրվել է 1828 թվականին և բնակեցվել է հիմնականում Ռուսաստանից աքսորված մալականներով: Ֆանտանում են բնակվում նաև Մեծ Եղեռնից փրկված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարբեր մասերից Ֆանտան տեղափոխված մի քանի ընտանիքներ:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Չարենցավանը գտնվում է Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի մարզում։ Այն տեղակայված է Հրազդան գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1600-1700 մետր բարձրության վրաբարձրության վրա։ Քաղաքը շրջապատված է լեռնային բլուրներով և անտառապատ տարածքներով։ Քաղաքը գտնվում է Երևան-Սևան միջպետական ճանապարհի վրա՝ կարևոր տրանսպորտային հանգույցում։ Մայրաքաղաք Երևանից 35կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոն Հրազդանից` 24կմ հարավ-արևմուտք, Հրազդան գետի ափին։ Քաղաքը հատում է նաև Երևան-Սևան երկաթուղին:
Ալափարսը գտնվում է Չարենցավանից հարավ-արևելք՝ շուրջ 6 կմ հեռավորության վրա։ Գյուղը տեղակայված է լեռնային գոտում՝ ծովի մակարդակից շուրջ 1950 մ բարձրության վրա։ Շրջակա տարածքները ընդգրկում են լեռնաշղթաներ, խոտածածկ դաշտեր և անտառային տարածքներ։ Ալափարս գյուղը գտնվում է մարզկենտրոն Հրազդանից 27 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաքից՝ 36 կմ :Գյուղից 7 կմ հեռավորության վրա անցնում է Երևան-Սևան մայրուղին, 7 կմ հեռավորության վրա անցնում է երկաթուղին: Գյուղը զբաղեցնում է 3230.79 հեկտար տարածք:
Հրազդան գետի ձախ ափին, Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտին է գտնվում Արզական բնակավայրը: Գյուղը տեղակայված է լեռնային գոտում՝ ծովի մակարդակից մոտ 1800 մ բարձրության վրա։ Մայրաքաղաքից հեռավորությունը կազմում է 42 կմ: Հրազդան քաղաքից գտնվում է 32 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք, իսկ Չարենցավան քաղաքից` 10 կմ դեպի հյուսիս: Արզական գյուղը դասվում է հանրապետության խոշոր գյուղերի շարքին: ։ Արզականը գտնվում է Չարենցավանից հարավ-արևմուտք՝ Աղվերանի ուղղությամբ։ Արզականը հարուստ է բնական աղբյուրներով, անտառներով և առողջարար օդով։ Շրջանը լեռնաշղթաներով է շրջապատված, իսկ հարևանությամբ են գտնվում հանքային ջրերի աղբյուրներ, որոնք օգտագործվում են առողջարանային նպատակներով։ Վարչական տարածքով անցնում են Հրազդան և Դալար գետերը:Գյուղի վարչական տարածքը կազմում է 8458.2 հա:
Բջնի գյուղը տեղակայված է Հրազդան գետի ձորում՝ Չարենցավանից հյուսիս-արևմուտք։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1500 մ բարձրության վրա։ Տարածաշրջանըհարուստ է ջրային ռեսուրսներով և անտառներով։ Բջնին հայտնի է նաև իր հանքային ջրերով, ինչպես նաև միջնադարյան պատմական հուշարձաններով։ Գյուղի միջով հոսում է Հրազդան գետը։Մայրաքաղաքից հեռավորությունը կազմում է 44 կմ, Հրազդան քաղաքից՝ 19կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ Չարենցավան քաղաքից` 14 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա:
Կարենիս գյուղը տեղակայված է Չարենցավանից արևելք՝ ծովի մակարդակից մոտ 1900 մ բարձրության վրա։ Գյուղը գտնվում է բաց լեռնային գոտում, շրջապատված դաշտերով և բարձրադիր բլուրներով։ Մայրաքաղաքից հեռավորությունը կազմում է 31 կմ, մարզկենտրոնից՝ 28կմ, իսկ Չարենցավան քաղաքից` 5 կմ։
Ֆանտանգյուղը գտնվում է Չարենցավանի հարևանությամբ, Մ-4 միջպետական ճանապարհից 1.5կմ հեռավորության վրա, Կարենիս գյուղից հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից շուրջ 2000 մ բարձրության վրա։ Գյուղը համարվում է Կոտայքի մարզի ամենաբարձրադիր բնակավայրերից մեկը։ Լանդշաֆտը լեռնային է՝ քարքարոտ հողերով և բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան գոտուն։ Գտնվում է Գութանասար լեռան հյուսիսային ստորոտին, մարզկենտրոնից 21կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 34 կմ, իսկ Չարենցավան քաղաքից` 5 կմ։Ունի 4468.75 հա հողատարածք:
Բջնի գյուղը տեղակայված է Հրազդան գետի ձորում՝ Չարենցավանից հյուսիս-արևմուտք։ Գյուղը
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ
ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Գտնվում է Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Քասաղ գետի հովտում, ծովի մակարդակից մոտ 1450 մ բարձրության վրա։ Տիրում է բարձրավանդակային մեղմ ցամաքային կլիմա։ Ձմեռը՝ ցուրտ է, հաճախ ձնառատ։ Միջին ջերմաստիճանը՝ -4°C։ Ամառը՝ չափավոր շոգ, երբեմն քամոտ։ Միջին ջերմաստիճանը՝ 18-22°C։ Տեղումները՝ տարեկան մոտ 500-600 մմ, առավելապես գարնանը և աշնանը։Քաղաքի կլիման բնութագրվում է որպես չափավոր ցամաքային։ Բոլոր եղանակները գրեթե համապատասխանում են օրացուցային եղանակներին։ Ամենատաք ամիսը հուլիսն է, միջին ջերմաստիճանը +19°С է, առավելագույնը՝ +38°С։ Ամենացուրտ ամիսը հունվարն է, միջին ջերմաստիճանը -7°С է, նվազագույնը՝ -34°С։ Տեղումների տարեկան ընդհանուր քանակը կազմում է 500 մմ, որոնք լինում են հիմնականում ապրիլից հունիս ամիսներին։ Գարնանը տիրապետում են արևմտյան քամիները, իսկ աշնանը ակտիվանում են լեռնահովտային քամիները, որոնց արագությունը հասնում է 17-20 մ/վ–ի
Գտնվում է Հատիս լեռան ստորոտում՝ մոտ 1700 մ բարձրության վրա։ Կլիման՝ ցրտաշունչ ձմեռներով և զով ամառներով։ Տարեկան տեղումների քանակը՝ մոտ 600-700 մմ։ Ձմռանը հաճախ ունենում է երկարատև ձնածածկույթ։ Ամառը կարճ է, բայց արևոտ օրերի հաճախականությամբ։
Տեղակայված է Աղվերանի ճանապարհին՝ ծովի մակարդակից մոտ 1600 մ բարձրության վրա։ Ունի մերձալպյան կլիմա։ Տեղումները՝ առատ, տարեկան մինչև 800 մմ։ Ամառները զով են, ձմեռները՝ երկարատև և ձյունառատ։
Գտնվում է Հրազդան գետի հովտում՝ մոտ 1500 մ բարձրության վրա։ Կլիման մեղմ է՝ հովտային ազդեցությամբ։ Տարեկան տեղումներ՝ 500-600 մմ։ Ձմեռը՝ ցուրտ, սակայն ոչ ծայրահեղ, ամառը՝ արևոտ ու զով։
Բնակավայրը տեղակայված է հարթավանդային հատվածում՝ մոտ 1400 մ բարձրության վրա։ Կլիման՝ չափավոր ցամաքային։
Ձմեռը՝ ցուրտ է, սակայն առանց հաճախակի ձնակույտերի։ Ամառը՝ արևոտ, երբեմն չոր։ Տեղումների միջին տարեկան քանակը՝ մոտ 450-550 մմ։
Միջին ջերմաստիճանը գյուղում կազմում է 15-17 0C, ամենացածրը`20-25 0C, ամենաբարձրը`31-33 0C:
Ֆանտանը գտնվում է բարձրադիր գոտում՝ մոտ 1700 մ բարձրության վրա։ Կլիման՝ սառնաշունչ ձմեռներով և կարճ, զով ամառներով։ Տեղումներ՝ տարեկան մինչև 700-800 մմ։ Ձմեռային ամիսներին գրեթե մշտապես ձնածածկույթ կա։
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Չարենցավան (կենտրոն)
1.2) Ալափարս
1.3) Արզական
1.4) Բջնի
1.5) Կարենիս
1.6) Ֆանտան
0
6,5
10,5
14,5
4,5
5
charentsavan.kotayq@mta.gov.am
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
3
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
համայնքային ծառայողներ
Ավագանու անդամների թվաքանակը
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Հանգստի և ժամացի գոտիների սակավություն
2.Շենքերի հարթ և թեք տանիքների անբարեկարգ վիճակ
3.Ներթաղամասային փողոցների, մայթերի ասֆալտապատ ծածկույթի անբարեկարգ վիճակ
4.Ջրահեռացման համակարգի վատթար վիճակ
5.Ոռոգման համակարգի վատթար վիճակ
6.«Լուսաբաց» մանկապարտեզի շենքային պայմանների անբավարար վիճակ
7.Մշակույթի օջախների սակավություն
1.Հանգստի գոտիների վերակառուցում և գործարկում
2.Բ/բ շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգում
3.Փողոցների և ճանապարհների նորոգում և հիմնանորոգում
4.Ջրահեռացման համակարգի հիմնանորոգում
5.Ոռոգման համակարգի վերականգնում
6.Մանկապարտեզների հիմնանորոգում
7.Մշակույթի տների վերանորոգում և գործարկում
Facebook
Location on Google Maps
YouTube