Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածի 1-ին մասով և քննարկելով Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամաս, 3-րդ շենք բնակարան 40 հասցեի բնակիչ Սուսաննա Սահակի Մկրտչյանի 2024 թվականի ապրիլի 08-ի թիվ 1934/11 դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ պատգամավորների Չարենցավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1995 թվականի հունվարի 25-ի «Պետական ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիների կողմից անվճար սեփականաշնորհելու մասին» թիվ 01 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 5-րդ թաղամաս 3-րդ շենք 40 բնակարան) «Մկրտչյան Ռոբերտ Գառնիկի» բառերը փոխարինել համապատասխան «Մկրտչյան Ռուբերտ Գառնիկի – ծնված՝ 10.08.1950թ.» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: