Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 2 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու մասին։
2) Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները ուղղակի վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին։
3) Չարենցավանհամայնքիսեփականությունհանդիսացողհողատարածքներըվարձակալության ու կառուցապատման իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին։
4) Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած հողատարածքներն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
5)Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին:
6) Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 3-րդ հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|