Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N822-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ և 6-րդ կետերի պահանջներով, Հողի հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածով և հաշվի առնելով Կարեն Գալստյանի դիմումը.համայնքի ավագանին որոշում է.
1. Կարեն Գալստյանին` որպես նոր հիմնված հնդավոր այգի (ազնվամորու) երեք տարի ժամկետով (2023, 2024, 2025 թվականների համար`տարեկան 106821 ՀՀ դրամ) ազատել հողի հարկի պարտավորությունից, նկատի ունենալով, որ այդ այգիները ամբողջովին բերքատու կլինեն 3 տարի հետո /ըստ ագրոտեխնիկական ցուցանիշների/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: