ՔաղաքացիԵրվանդ Կարապետյանը դիմել է ք. Չարենցավան 3-րդ թաղամասի 12-րդ շենքի թիվ 40 հասցեով բնակարանի նկատմամբ Չարենցավան համայնքի սեփականության իրավունքը նվիրատվությամբ օտարելու խնդրանքով:
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարին կից բնակարանային հարցերով հանձնաժողովի 2024 թվականի մարտի 12-ի թիվ 2 նիստի արձանագրությունը, համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի թիվ 46-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 12-րդ շենքի թիվ 40, մեկ սենյակից բաղկացած 30.5 (երեսուն ու հինգ) քմ ընդհանուր մակերեսով, 11500000 (տասնմեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ շուկայական արժեքով բնակարանը նվիրատվության եղանակով օտարել վարձակալին և նրա ընտանիքի անդամներին որպես նրանց սեփականություն, ինչի մասին կնքել համապատասխան պայմանագիր:
2. Բնակարանի սեփականատեր ճանաչել՝ Երվանդ Կարապետյանին
Ալինա Խաչատրյանին
Նինա Կարապետյանին
Նարե Կարապետյանին
Դավիթ Կարապետյանին
3. Հիշյալ բնակարանը սահմանված կարգով հանել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկից:
4. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին կնքել նշված բնակարանի նվիրատվության պայմանագիրը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: