Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 ապրիլի 2024 թ.

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Չարենցավան համայնքի, Չարենցավան քաղաքի բնակիչ Իրինա Վլադիմիրի Մնացականյանը դիմել է Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին իր անչափահաս երեխաներին՝ Դավիթ Գոռի Գրիգորյանին, Էրիկ Գոռի Գրիգորյանին և Մոնթե Գոռի Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժնեմասերը օտարելու թույլտվություն ստանալու խնդրանքով:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 29-ի թիվ 17 նիստի արձանագրությունը և ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Ընտանեկան օրենսգրքի» 47-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով, որ անչափահաս երեխաների իրավունքները խախտված չեն որոշում եմ.

1.     Թույլատրել՝ Իրինա Վլադիմիրի Մնացականյանին /ծնված 01.08.1987թ./ օտարելու իր անչափահաս երեխաներին` Դավիթ Գոռի Գրիգորյանին /ծնված 08.04.2011թ./,Էրիկ Գոռի Գրիգորյանին /ծնված՝ 03.05.2012թ./ և Մոնթե Գոռի Գրիգորյանին /ծնված՝ 04.07.2020թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի գյուղի 9-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 3 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ հողամասի /կադաստրային ծածկագիր 07-019-0109-0006, վկայական N 21122023-07-0236/ երեխաներին պատկանող համապատասխանաբար 1/20 բաժնեմասերը:

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner