Դրիմ Ռեսթ ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Կայծակյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ. Արզական Անտառային 8 հասցեում գտնվող 423,5քմ մակերեսով հյուրանոցային համալիրում, ոգելից և ակոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N366/12 առ 2023 թվականի հունվարի 25-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N7 անդորրագրի դիմումատուն 2023 թվականի առաջին կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 74-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Դրիմ Ռեսթ ՍՊԸ-ին 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք գ.Արզական Անտառային 8 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացում (Վկայական (Վկայական N139):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: