Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն, 912-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումներով` որոշում եմ.
1. Ճանաչել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում Փառանձեմ Վարդանյանի կողմից ինքնակամ կառուցված 45 քմ արտաքին մակերեսով շինությունը /ավտոտնակ, ծածկոց/ և ներկայացնել պետական գրանցման` համաձայն «Չափշին» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023FDFLK7 ծածկագրի:
2. Ավտոտնակի սպասարկման նպատակով հատկացնել 194.9 քմ մակերեսով՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածք:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2) Շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա:
3) Շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Օրինական ճանաչված շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը հասցեավորել ք. Չարենցավան 5–րդ թաղամաս 2–րդ փողոց թիվ 3/10 հասցեով:
5. Սույն որոշմամբ դադարեցնել 07-007-0054-0381 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 20 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը և ուժը կորցրած ճանաչել թիվ 10052019-07-0092 վկայականը:
6. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
7. Սույն որոշումը գրանցումից հետո առաջարկել ինքնակամ կառույցն իրականացրած Փառանձեմ Վարդանյանին՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու շինությունը և նրանով զբաղեցրած հողատարածքը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: