Չարենցավան համայնքի Բջնի գյուղի բնակիչ Հասմիկ Ավետի Ավետյանը դիմել է Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին իր անչափահաս երեխաներին՝ Բագրատ Շերամի Գրիգորյանին և Զարուհի Շերամի Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժնեմասերը օտարելու թույլտվություն ստանալու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 29-ի թիվ 18 նիստի արձանագրությունը և ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Ընտանեկան օրենսգրքի» 47-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով, որ անչափահաս երեխաների իրավունքները խախտված չեն որոշում եմ.
1. Թույլատրել՝ Հասմիկ Ավետի Ավետյանին /ծնված 26.06.1986թ./ վաճառելու եղանակով օտարելու իր անչափահաս երեխաներին` Բագրատ Շերամի Գրիգորյանին /ծնված՝ 06.11.2009թ./ և Զարուհի Շերամի Գրիգորյանին /ծնված՝ 23.08.2013թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի գյուղի 9-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 3 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ հողամասի /կադաստրային ծածկագիր 07-019-0109-0006, վկայական N 21122023-07-0236/ համապատասխանաբար 1/10 բաժնեմասերը:
2. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 29-ի «Անչափահասներին պատկանող անշարժ գույքի բաժնեմասերը օտարելու թույլտվություն տալու մասին թիվ 714 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: