Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 28-րդկետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀայաստանիՀանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Չարենցավանհամայնքիավագանինորոշումէ. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «ԱրամԽաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունըհամաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց»համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Գառզուի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելված 3-ի:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Արզական գյուղի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելված 4-ի:
5. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Քաղաքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելված 5-ի:
6. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելված 6-ի:
7. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2014 թվականի հուլիսի 14-ի «Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Գառզուի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առեվտրային կազմակեպության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 38, 2014 թվականի նոյեմբերի 13-ի «Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ա.Խաչատուրյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 68, Արզական համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 23-ի թիվ 2-Ա, 2009 թվականի հունվարի 15-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 11որոշումները:
8. Հանձնարարելկազմակերպություններիտնօրեններին`15-օրյա ժամկետում ապահովելկազմակերպությանկանոնադրությանպետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |