Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 7-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ «Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ԳԱՌԶՈՒԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԱՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՀԼԻՃՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 21-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

1.     Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի«Ա. Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճները ժամանակավոր օգտագործման տրամադրման դեպքում սահմանելվարձակալականվճար մեկ օրվա համար`մեծդահլիճ` 70000 /յոթանասունհազար/ ՀՀդրամ, փոքրդահլիճ՝ 30000 /երեսունհազար/ ՀՀդրամ:

1) Համայնքային, ինչպես նաև հերոս ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառումների համար «Ա. Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց»ՀՈԱԿ-ի դահլիճները տրամադրել անվճար:

2.    Չարենցավան համայնքիՉարենցավան քաղաքի «Գառզուի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը ժամանակավոր օգտագործման տրամադրման դեպքում սահմանելվարձակալականվճար մեկ օրվա համար` 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:

1)  Համայնքային, ինչպես նաև հերոս ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառումների համար «Գառզուի անվան արվեստի դպրոց»  ՀՈԱԿ-ի դահլիճը տրամադրել անվճար:

3.    Չարենցավան համայնքիՉարենցավան քաղաքի «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց»համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճները ժամանակավոր օգտագործման տրամադրման դեպքում սահմանելվարձակալականվճար մեկ օրվա համարմեծ դահլիճ` 80000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ, երկու փոքր դահլիճ՝ յուրաքանչյուրը 40000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ:

1) Ուսումնական մարզումներ անցկացնելու դեպքում սահմանել վարձավճար՝ 1 /մեկ/ ժամի համար 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ:

2) Համայնքային և մարզային առաջնությունների, ինչպես նաև հերոս ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշամրցաշարների համար «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճները տրամադրել անվճար:

4.     Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճների ժամանակավոր օգտագործման համար գանձվող վարձակալական վճարի սահմանման մասին» թիվ 9 որոշումը:

5.    Սույնորոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:

 

ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner