Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի թիվ 27-Ա որոշումը և Չարենցավանի համայնքապետարանում 2024 թվականի ապրիլի 26-ին անցկացված աճուրդային հանձնաժողովի թիվ 02 արձանագրությունը` որոշում եմ.
1. ՀՀ Կոտայքի մարզ գ. Կարենիս 6–րդ փողոց թիվ 9 հասցեի բնակիչ Ռազմիկ Դավթյանին օտարել Չարենցավան համայնք գ. Կարենիս հասցեում գտնվող 07-037-0206-0048 ծածկագրով հողամասը 825000 /ութ հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքով:
2. 07-037-0206-0048 ծածկագրով հողատարածքը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 3000 (երեք հազար) դրամ:
4. Քաղաքացի Ռազմիկ Դավթյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: