Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 ապրիլի 2024 թ.

«ԲԻԹԻԵԼ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ–ԻՆ ՀԵՆԱՍՅՈՒՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով «ԲԻԹԻԵԼ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ–իտնօրեն Վ. Նազարյանի2024 թվականի ապրիլի 16-ի թիվ 01-12/4 գրությունը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 05-ի թիվ 37-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով` որոշում եմ.

1. «ԲԻԹԻԵԼ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ–ին հենասյուներ տեղադրելու նպատակով կառուցապատման իրավունքով հատկացնել 4 քմ մակերեսով ք. Չարենցավան Խանջյան փողոց թիվ 2/6 հողատարածքը` մինչև 2034 թվականի դեկտեմբերի 31-ը` տարեկան 28800 (քսանութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով:

2. Կառուցապատողը շինարարությունը կարող է սկսել միայն Չարենցավանի համայնքապետարանի կողմից տրված շինարարության թույլտվության առկայության դեպքում:

3. Պարտավորեցնել «ԲԻԹԻԵԼ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ–ին

    1) համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքների, ինչպես նաև Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 8–Ն և 10–Ն որոշումներով սահմանված կարգի, կառուցապատման թույլտվություն ստանալու համար վճարել համայնքի բյուջե տեղական տուրք և տեղական վճար,

    2)   հենասյուն տեղադրել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի կողմից հաստատված շինության և հարակից տարածքի բարեկարգման ու կանաչապատման նախագծի առկայության դեպքում:

    3) համայնքի 900135101021 հաշվեհամարին վճարել 28800 (քսանութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ՝ որպես հողի վարձի կանխավճար մեկ տարվա համար:

    4.Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:

 5. Քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնին՝ սույն որոշմամբ նախատեսված պարտավորություններն ու պայմանագրով սահմանված պայմանները 3-ամսյա ժամկետում չկատարելու դեպքում ներկայացնել առաջարկություն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

6. Հանձնարարել Բենիկ Բալբաբյանին  կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր:                                                                                                                                        

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

8. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:                   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner