Լիաննա Ավետյան Ռոբերտի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք ք․ Չարենցավան Գանգրահեր տղայի փողոց թիվ 7/1 շինության տարածքում գտնվող 93քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N2248/12 առ 2024 թվականի մայիսի 08-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N004637 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի երկրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 8-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1․ Լիաննա Ավետյան Ռոբերտի անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք ք․ Չարենցավան Գանգրահեր տղայի փողոց թիվ 7/1 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից խմիչքների իրացում (Վկայական N247):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: