Բովանդակություն * | Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Ղազանչյանն երեկ հանդիպեց համայնքի նախադպրոցական հաստատությունների տնօրենների հետ։ Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի օգնական Գայանե Գրիգորյանն ու Մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության հարցերի և սոցիալական աջակցության բաժնի պետ Արմինե Զաքարյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել մանկապարտեզներում առաջացած խնդիրներն ու 2022 թվականի անելիքները։ |