Չարենցավանի համայնքապետարանում աշխատանքային շաբաթը մեկնարկեց խորհրդակցությամբ, քննարկվեցին գարնանային աշխատանքները, տրվեցին հանձնարարություններ։
Մասնավորապես՝
Չարենցավանի համայնքապետարանը գործընկերների հետ կշարունակի ակտիվ աշխատել EU4Culture Չարենցավան ծրագրի շրջանակներում՝ մշակելով մշակութային ռազմավարություն և հայտ ներկայացնելով դառնալու տարածաշրջանում լավագույն ռազմավարության հեղինակը։
«Սամբարկ» ընկերությունը պետք է ակտիվ աշխատի համատիրությունների հետ՝ ձնհալից հետո համայնքի տարածքում մաքրության աշխատանքները կազմակերպելու համար․ մայիսին համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը շրջայցեր կիրականացնի համայնքում՝ գնահատելու սանմաքրումը։
Ապրիլից կշարունակվի 8-րդ թաղամասի 3-րդ շենքի խաղահրապարակի կառուցման աշխատանքը, հունիսի 1-ին կլինի խաղահրապարակի բացումը, որից հետո ևս 2 ժամանակակից խաղահրապարակներ կկառուցվեն համայնքում՝ մեկը 5-րդ թաղամասում, մյուսը՝ 6-րդ։
Համատիրությունների կառավարիչները տեղակալ Հարություն Ղազանչյանի և ճարտարապետ Բենիկ Բալբաբյանի հետ 1 ամսվա ընթացքում պետք է ուսումնասիրեն վերանորոգման կարիք ունեցող հարթ տանիքները, ներկայացնեն առաջարկություն, որպեսզի ավագանու որոշմամբ գումար հատկացվի տանիքների հիմանորոգման համար։
Եղանակների տաքացմանը զուգահեռ կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները։
«Մշակույթ» ՀՈԱԿ-ը պետք է ուսումնասիրի բնակիչների դիմումներն ու դրանց հիման վրա կատարի ծառաէտում։
|