Չարենցավանի համայնքապետարանում երեկ Արզական գյուղի ջրամատակարարման հարցով աշխատանքային խորհրդակցություն էր։ Համայնքապետարանը հյուրընկալել էր «Լոտ-4` 560 գյուղերի ջրամատակարարման ցանցերի և ջրահեռացման համակարգերի նախագծում, տեխնիկական և հեղինակային հսկողություն» ծրագրի ղեկավար Դուշկո Միրկովիչին, նախագծողներին և դոնորներին։ Ծրագրի շրջանակներում, ըստ աշխատանքային նախագծի, նախատեսվում է Արզական գյուղում կառուցել ջրամբար, կոյուղու մաքրման կայան՝ սանիտարական գոտիները պահպանող ցանկապատերով և կոյուղու պոմպակայաններով: Աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականին։
|