Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 15-րդ հոդվածի դրույթներով`
1. Չարենցավան համայնքի 2021 թվականի բյուջեի 4-րդ եռամսյակի եկամուտների ևծախսերի կատարողականի հաղորդման մասին։
2. Չարենցավան համայնքի սեփականության 2021 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
3. Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
4. Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին։
5. Համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
6. Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած հողատարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին:
7. «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում հավելավճարներ սահմանելու մասին։
8. «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճների ժամանակավոր օգտագործման համար գանձվող վարձակալական վճարի սահմանման մասին։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |