«Աղվերան Ինք» ԸՀՄ-ի տնօրեն Մանվել Արևշատյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Արզական գյուղի Անտառային 1-ին փակուղի թիվ 4 շինության տարածքում գտնվող 188,9քմ մակերեսով հյուրանոցային համալիրում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N367/12 առ 2023 թվականի հունվարի 25-ի):
Հիմք ընդունելով, որ ըստ N0087885 անդորրագրի դիմումատուն 2023 թվականի առաջին կիսամյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 74-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ․
1. «Աղվերան Ինք» ԸՀՄ-ին 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Արզական գյուղի Անտառային 1-ին փակուղի թիվ 4 շինության տարածքում գտնվող հյուրանոցային համալիրում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Վկայական N140):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: