Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացիների կողմից ներկայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտերը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
- Սեփականության իրավունքով Ալբերտ Աֆրիկյանին պատկանող 07-019-0401-0046 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի գործառնական նշանակության հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի։
- Սեփականության իրավունքով Ալբերտ Աֆրիկյանին պատկանող 07-019-0014-0027 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի գործառնական նշանակության հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի։
- Սեփականության իրավունքով Նորա Մաթևոսյանին պատկանող 07-008-0201-0182 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողատեսքի մի հատվածի գործառնական նշանակության հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:
|