Հաշվի առնելով Չարենցավան համայնքի Արզական գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանի առաջարկությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 22-րդ կետով ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Տալ համաձայնություն Չարենցավան համայնքի Արզական գյուղի Ամառանոցային թաղամասի Այգեգործական փողոցի 5-րդ փակուղին անվանակոչելու Հովհաննես Ավագյանի անունով :
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բենիկ Բալբաբյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |