Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N822-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ և 6-րդ կետերի պահանջներով, Հողի հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածով և հաշվի առնելով քաղաքացիների դիմումները. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Քաղաքացիներ Սիմոն Խաչատրյանին, Էթել Գաբրիելյանին, Ռոբերտ Իսկանդարյանին, Արթուր Արշամյանին, Կարեն Վիրաբյանին, Հաթիկ Սիմոնյանին և ԳրիգորՀովսեփյանին` որպես նոր հիմնված խնձորի այգիների սեփականատերեր, չորս տարի ժամկետով ազատել հողի հարկի պարտավորությունից, նկատի ունենալով, որ այդ այգիներn ամբողջովին բերքատու կլինեն 3-5 տարի հետո /ըստ ագրոտեխնիկական ցուցանիշների/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:
|