Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի 21.02.2020 թվականի 01/04.1/09059-20՝ գրությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Չարենցավան համայնքի ավագանու 2004 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 3/11 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1.1 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Մշակույթ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն կանոնադրության 2-րդ կետի 2.4 ենթակետը լրացնել նոր տողով` «համայնքային նշանակության ոչ տարանցիկ ճանապարհների սալապատման, խճապատման երթևկելի մասի և մայթերի բարեկարգման աշխատանքներ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|