Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով Կոտայքի մարզպետարանի 2018 թվականի փետրվարի 15-ի թիվ 01/15-1-664-18 գրությունը՝ ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի փետրվարի 14-ի N 01/18/830-18 հանձնարարականի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակացությամբ իրականացվող ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրով նախատեսված ֆինանսական հոսքերի և ծրագրի արդյունավետ հետագա ընթացքն ապահովելու նպատակով. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Վերոնշյալ ծրագրի ապահովման նպատակով ստանձնել ֆինանսական պարտավորություն՝ հիմք ընդունելով կից ներկայացվող նախնական և մոտավոր հաշվարկներով նախատեսվող վարկային միջոցների մարման և պետության հանդեպ պարտքի մարման վերաբերյալ տեղեկանքը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |