Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 17-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԻՐԱՎԱԲՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Արման Բաբոյանի, Նորա Մաթևոսյանի, Գոռ Տավարացյանի, Վահե Հարությունյանի  և  Վիտալենդ ՍՊԸ-ի կողմից ներկայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտերը. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

1.     Արման Բաբոյանինսեփականություն իրավունքով պատկանող 07-008-0262-0045 ծածկագրով 0.394 հա մակերեսով  գյուղատնտեսական հնդավոր հողատեսքից 560քմ մակերեսով հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի։

2.    Նորա Մաթևոսյանին սեփականություն իրավունքով պատկանող 07-008-0201-0182 ծածկագրով 7.0 հա մակերեսով  գյուղատնտեսական  նշանակության հողատեսքից 4000 քմ մակերեսով հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի։

3.    Գոռ Տավարացյանին և Վահե Հարությունյանին  սեփականություն իրավունքով պատկանող 07-015-0156-065 ծածկագրով 0.1426 հա մակերեսով  գյուղատնտեսական  նշանակության  կորիզավոր հողատեսքից 165 քմ մակերեսով հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի։

4.    Վիտալենդ ՍՊԸ-ին սեփականություն իրավունքով պատկանող 07-008-0220-0007 ծածկագրով 2.33 հա մակերեսով  գյուղատնտեսական  նշանակության հողատեսքից 4000 քմ մակերեսով հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի։

5.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից:


ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԲԵՆԻԿ ԲԱԼԲԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner