Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 49
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՊԱՎԵԼ ԳԱԲՐԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ 2-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ

 

Չարենցավան համայնքի 2018 թվականի վարչական բյուջեի 2-րդ եռամսյակի եկամուտների ճշտված  պլանը  1010633.4 հազ. դրամ է, փաստացին կազմել է 423503.8 հազ. դրամ, կամ պլանը 2-րդ եռամսյակի ճշտված պլանի նկատմամբ կատարվել է 41.9 % ով:

Չարենցավան համայնքի 2018 թվականի վարչական բյուջեի ճշտված պլանով սեփական եկամուտ է պլանավորվել 499402.8 հազ. դրամ, փաստացի եկամուտը կազմել է 169437.5 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 33.9%-ով:

 2018 թվականի 2-րդ եռամսյակի հարկեր և տուրքեր հատվածի Գույքային հարկեր անշարժ գույքից հոդվածի եկամուտների ճշտված պլանը կազմել է 120125.0 հազ. դրամ, իսկ փաստացին` 38292.8 հազ. դրամ, կամ 2-րդ եռամսյակի պլանը կատարվել է  31.9 % -ով:

          Վարչական  բյուջեի գույքային հարկեր անշարժ գույքից եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռ ունի  համայնքի  վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների գույքահարկը:

            2018 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում վարչական բյուջեի Համայնքի  վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների գույքահարկի եկամուտների գծով պլանավորած 68375.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 22965.9 հազ. դրամ, կամ  պլանը կատարվել է 33.6%, իսկ Գույքային հարկեր այլ գույքից` գույքահարկ փոխադրամիջոցների համար եկամտատեսակի գծով պլանավորած 86200.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 31526.7 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 36.6 % -ով:

          2018 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում վարչական բյուջեի Համայնքի  վարչական տարածքում գտնվող հողի հարկի գծով պլանավորած  51750.0 հազ.դրամի դիմաց  փաստացին կազմել է 15326.9 հազ. դրամ, կամ  պլանը կատարվել է 29.6 %-ով:

         

 

 

2018 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներ` տեղական տուրքեր եկամտատեսակի գծով պլանավորած 13106.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 8842.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 67.5 % -ով:

             2018 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում վարչական բյուջեի Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ` համայնքի բյուջե վճարվող պետական տուրքեր   եկամտատեսակի գծով պլանավորած 6500.0 հազ. դրամի դիմաց փաստացին կազմել է 2619.8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  40.3 % -ով:

     2018 թվականի վարչական բյուջեի պաշտոնական դրամաշնորհներ հատվածի Ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից հոդվածով պլանավորված   511230.6 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 254066.3 հազ դրամ, որից

ա. ՀՀ  պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ հոդվածով  հատկացված 492568.5 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 246236.3 հազ. դրամ,

բ. ՀՀ պետական բյուջեից  տրամադրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ հոդվածով  հատկացված 18662.1 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 7782.0 հազ. դրամ:

գ. Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ հոդվածով փաստացի հատկացվել է 48.0 հազ դրամ:

           2018 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում վարչական բյուջեի այլ եկամուտներ հատվածի Համայնքի գույքի վարձակալությունից եկամուտներ` համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վճարների գծով պլանավորված 1900.0 հազ. դրամ եկամուտների դիմաց փաստացի եկամուտը կազմել է 934.4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 49.2 %-ով:

           Համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վճարների գծով պլանավորված 21700.0 հազ. դրամ եկամուտների դիմաց փաստացի եկամուտը կազմել է 7416.4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  34.2 %-ով:

            2018 թվականի բյուջեի  2-րդ եռամսյակի ընթացքում համայնքի գույքի վարձակալությունից եկամուտներ` այլ գույքի վարձակալությունից վճարների գծով պլանավորված 3660.0 հազ. դրամի դիմաց փաստացի եկամուտը կազմել է 737.4 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է   20.1 %-ով:

2018 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում վարչական բյուջեի Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից` պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից պլանավորված 5354.1 հազ դրամի դիմաց  ստացվել է 2409.3 հազ. դրամ:

            2018 թվականի բյուջեի 2-րդ եռամսյակի ընթացքում  Վարչական գանձումներ հոդվածով պլանավորած 222257.7 հազ. դրամի դիմաց փաստացի եկամուտը  կազմել է 72619.3 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  32.7%-ով:          

 

 

 

 

ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ

 

        2018 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի պլանը կատարվել է 41.8 %-ով կամ տարեկան ճշտված պլանով նախատեսված   1011583.8 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել 423245.6  հազ. դրամ:

2018 թվականի համայնքի բյուջեի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ  հատվածի ծախսային մասի պլանը կատարվել է 43.3%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված 270744.3 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է  117216.7 հազ. դրամ, որից `

          ա. Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 41%-ով կամ տարեկան ճշտված պլանով նախատեսված 199881.8  հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է  82038.3 հազ. դրամ,

          բ. Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ  հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 43.4%-ով, կամ պլանով նախատեսված 5922.5 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 2569.3  հազ.դրամ,

          գ. Ընդհանուր բնույթի  հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի պահպանման ծախսերը կատարվել է 50.2%-ով կամ պլանով նախատեսված 64940.0 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է  32609.0 հազ.դրամ:

        2018 թվականի բյուջեի ծախսային մասի  պաշտպանություն  հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 300.0 հազ. դրամ, որից`

          ա. Քաղաքացիական պաշտպանություն հոդվածով պլանավորվել է 100.0 հազ. դրամ,

   բ. Պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ հոդվածի  ճշտված պլանով պլանավորվել է 200.0 հազ. դրամ:

2018 թվականի բյուջեի ծախսային մասի  հասարակական կարգ, անվտանգություն եվ դատական գործունեություն   հատվածի ճշտված պլանով պլանավորվել է 100.0 հազ. դրամ, որից`

     ա. փրկարար ծառայություն հոդվածի ճշտված պլանով  պլանավորվել է 100.0 հազ. դրամ:

      2018 թվականի բյուջեի ծախսային մասի շրջակա միջավայրի պաշտպանություն  հատվածի   տարեկան ճշտված պլանով պլանավորված 150463.4 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 65108.0  հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  43.3 %-ով, որից`

          ա. աղբահանում հոդվածի  տարեկան ճշտված պլանով պլանավորված 150463.4 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 65108.0  հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  43.3 %-ով:

        2017 թվականի վարչական բյուջեի ծախսային մասի բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն հատվածի ճշտված  պլանով  նախատեսվել է 5390.0 հազ դրամ, որից՝

        ա. բնակարանային շինարարություն հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 1950.0 հազ.դրամ,

      

 

 

  բ. փողոցների լուսավորում  հոդվածի ճշտված պլանով պլանավորվել է 790.0 հազ դրամ:

          գ. բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն/այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 2650.0 հազ.դրամ:

 

 

2018 թվականի  հանգիստ, մշակույթ եվ կրոն հատվածի ճշտված պլանով պլանավորված 29273.1 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 10787.3 հազ. դրամ որից`

          Մշակութային ծառայություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 28173.1 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 10637.3 հազ. դրամ, կամ պլանը  կատարվել է 37.8 %-ով,որից

       ա. գրադարաններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 19100.0 հազ. դրամի դիմաց  ֆինանսավորվել է 9133.0  հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  47.8%-ով:

        բ. մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 1255.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է  1254.3հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  99.9%-ով,

        գ. այլ մշակութային կազմակերպություններ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 7818.1 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 250.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  3.2%-ով,

      Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ հոդվածի տարեկան ճշտված պլանով պլանավորված 1100.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է  150.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 13.6%-ով:

 

      2018 թվականի  2-րդ եռամսյակի ընթացքում կրթություն հատվածի ճշտված պլանով պլանավորված     509413.0հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 218765.8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 42.9 %-ով, որից`

ա.  նախադպրոցական կրթություն հոդվածի ճշտված պլանով պլանավորված 294213.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 122218.8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  41.5 %-ով,

բ.   արտադպոցական դաստիարակություն հոդվածի ճշտված պլանով պլանավորված 215200.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 96547.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  44.9 %-ով:

2018 թվականի  սոցիալական պաշտպանություն հատվածի ճշտված պլանով պլանավորված 13000.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 7117.8 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 54.8%-ով, որից`

ա.  սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ հոդվածի ճշտված պլանով պլանավորված 13000.0 հազ. դրամի դիմաց ֆինանսավորվել է 7117.8 հազ. դրամ:

 

 

 

 

 

 

 

 

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ         

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ

 

          Չարենցավան համայնքի 2018 թվականի 2-րդ եռամսյակի  ֆոնդային բյուջեի հողի իրացումից մուտքերի եկամուտների ճշտված պլանը կատարվել է 29.4%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված 93401.7 հազ. դրամի դիմաց փաստացի մուտք է եղել 27450.5 հազ դրամ:

         

2018 թվականի 2-րդ եռամսյակի ֆոնդային բյուջեի պաշտոնական դրամաշնորհներ հատվածի Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ/սուբվենցիաներ/ հոդվածի ճշտված պլանով նախատեսված 9439.6 հազ. դրամ գումարից փաստացի մուտք է եղել 1048.0 հազ.դրամ:

 

 

ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ

 

            2018 թվականի 2-րդ եռամսյակի ֆոնդային բյուջեի հիմնական միջոցներ հատվածի ծախսային մասի ճշտված պլանը կատարվել է 32.8%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 150960.5 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը` 49502.9 հազ.դրամ,այդ թվում`

 Շենքեր և շինություններ հոդվածի  ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 90937.9 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 29544.9  հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 32.5 %-ով, որից`

ա. շենքերի և շինությունների ձեռք բերում հոդվածի  ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 1442.0 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  250.0  հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 17.3%-ով,

բ. շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածի  ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 89495.9 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է  29294.9  հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 32.7%-ով:

         2018 թվականի բյուջեի մեքենաներ և սարքավորումներ  հատվածի ծախսային մասի ճշտված պլանը կատարվել է  31.4%-ով, կամ ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 55932.6 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 17558.0 հազ.դրամ,որից`

          ա. տրասպորտային սաքավորումներ հոդվածի ճշտված պլանով  ծախս  է նախատեսվել 10750.0 հազ.դրամ,

          բ. վարչական սարքավորումներ  հոդվածի ճշտված պլանով  ծախս  է նախատեսվել 10762.6 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 1323.0 հազ.դրամ, կամ պլանը կատարվել է 12.3%-ով,

         

 

 

 

 գ.   այլ  մեքենաներ և սարքավորումներ  հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել է 34420.0 հազ.դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է 16235.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է 47.2 %-ով:

          2018 թվականի բյուջեի այլ հիմնական միջոցներ հատվածի ծախսային մասի ճշտված պլանով նախատեսվել է 4090.0 հազ. դրամ, փաստացի ֆինանսավորվել է 2400.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  58.7%-ով,որից`

          ա.աճեցվող ակտիվներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել  է 1000.0հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը` 750.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  75%-ով:

          բ.ոչ  նյութական հիմնական միջոցներ հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել  է 240.0 հազ. դրամ

          գ.գեոդեզիական քարտեզագրական ծախսեր հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել  է 200.0 հազ. դրամ:

          դ. նախագծահետազոտական ծախսեր հոդվածի ճշտված պլանով նախատեսված ծախսը կազմել  է 2650.0 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը` 1650.0 հազ. դրամ, կամ պլանը կատարվել է  62.3%-ով:

             ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ

2018 թվականի բյուջեի Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր հատվածի ծախսային մասի ճշտված պլանով  նախատեսվել է 50153.5 հազ. դրամ պահուստային ֆոնդ:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

Ընդունել ի գիտությունհամայնքի ղեկավարի հաղորդումը` Չարենցավան համայնքի 2018 թվականի երկրորդ եռամսյակի  բյուջեի կատարման մասին` համաձայն հավելվածի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ՎԱՐԴԳԵՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՊԱՎԵԼ ԳԱԲՐԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner