Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 109-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԹԻՎ 5 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

 1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 5 հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1)     Չարենցավան համայնքում տեղական տուրքերի 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:

2)    Չարենցավան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:

3)    Չարենցավանի hամայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:

4)    Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի 2024 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

5)    Չարենցավան համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն դիմելու մասին:

6)   Չարենցավանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2024 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

7)    Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին:

8)   Չարենցավան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։

9)   Չարենցավան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:

10)Չարենցավան համայնքի 2024 թվականի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին:

11)   Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 18-ի Չարենցավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները սահմանելու մասին թիվ  9-Ն որոշման հավելված N 2-ը ուժը կորցրած ճանաչելու և Չարենցավան համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին։

12)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում տեղական տուրք և տեղական վճար վճարողների հաշվառման և  գրանցամատյանների վարման կարգը հաստատելու մասին։

13)  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հողատեսքի դասին դասվող կառուցապատման իրավունքով տրամադրվող հողատարածքների տրամադրման առաջարկությանը հավանություն տալու մասին։

  14)  Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին:

15)  Իրավաբանական  անձանց  սեփականություն հանդիսացող հողատարածքների  նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։

16)Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած հողատարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին:

17)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում նոր առաջացած փողոցները հասցեավորելու մասին:

18)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզիՉարենցավան համայնքի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը նվիրատվության եղանակով համասեփականատիրոջը օտարելու համաձայնություն տալու մասին։

19)Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի  հուլիսի 14-ի «Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային եղանակով օտարելու կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 36 որոշումը  ուժը կորցրած ճանաչելու մասին:

 

20)     Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին։

 

 

       2.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 


ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner