Երեքշաբթի, 16 Նոյեմբերի 2021թ. ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՍՏԱՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԸ |  Ընդամենը ժամեր առաջ EU4CULTURE ծրագրի շրջանակներում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանին հանձնեց Մշակութային զարգացման ռազմավարություն մշակելու նպատակով մինչև 30,000 եվրո դրամաշնորհի հատկացման վկայագիր: Չարենցավան քաղաքի հետ վկայագրեր ստացան նաև Իջևան և Սևան քաղաքները։ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կտրամադրվի մինչև 300,000 եվրո ֆինանսավորում երեք ռազմավարություններից լավագույնի իրականացման համար` հույս հայտնելով, որ մշակված ռազմավարությունները կարող են օրինակ ծառայել այլ քաղաքների կողմից այդպիսի ռազմավարություններ մշակելու համար և վերջիվերջո նպաստել մշակույթի զարգացման ընդհանուր ռազմավարության մշակմանը ողջ երկրում։ «EU4Culture» քառամյա ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից ՝ աջակցելու մշակույթի և ստեղծարար ոլորտներին` ուշադրությունը կենտրոնացնելով Արևելյան գործընկերության երկրների մայրաքաղաք չհանդիսացող մեծ և փոքր քաղաքների (ՄՉՔ) ուղղությամբ։ Ծրագրում համայնքապետարանի գործընկերն է Culture for Sustainable Development / Մշակույթը հանուն կայուն զարգացման ՀԿ-ն։ |
|
|