Երկուշաբթի, 22 Նոյեմբերի 2021թ. ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ |  Չարենցավանի քաղաքային գրադարանի Ամերիկյան անկյունում բազմաբովանդակ կրթական-մշակութային միջոցառումներ են իրականացվում, որոնցից հերթականը ծրագարվորումն էր։ Այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անցկացված ծրագրավորման առաջին դասընթացին մասնակցեց 16-24 տարեկան 14 երիտասարդ․ ուսումնասիրվեցին HTML, CSS և Java Script ծրագրերը։ Օրերս ծրագրավորման դասընթացի մասնակիցներն ստացան իրենց հավաստագրերը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի և ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Լադիսլավ Բեռակի կողմից։ Ծրագրավորման դասընթացները ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ American Corner Charentsavan-ում կլինեն շարունակական։ |
|
|