• կատարվել է 1000 քմ մակերեսով համատարած ասֆալտապատում,
• 2,3մլն դրամ է հատկացվել Արզականի մանկապարտեզի խոհանոցի վերանորոգման համար,
• Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացում» ծրագրի շրջանակներում տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ Արզականի մանկապարտեզի, Արվեստի դպրոցի և վարչական շենքի տանիքներին՝ 29կՎտ հզորությամբ,
• ՄԱԿ-ի Զարգաման ծրագրով արևային ֆոտովոլտային համակարգ է տեղադրվել Արզական գյուղի հանդիսությունների սրահի տանիքում՝ 15,3 կՎտ հզորությամբ,
• Արզական գյուղում շարունակվել է համայնքների «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցակցություն» պետական երկրորդ ծրագիրը, որի շրջանակներում պետական և համայնքային բյուջեների միջոցներով իրականացվել է

գյուղամերձ արոտների ջրարբիացում (3600մ խողովակ, 2 խմոց),

կառուցվել են հեռահար արոտներում փարախներ և հովվի կացարաններ ( 2 հովվի կացարան, 2 փարախ)։

բարեկարգվել են դաշտամիջյան ճանապարհները։
• «Մշակույթ» ՀՈԱԿ-ի կողմից կարգավորվել են արտաքին Էլ.լուսավորության համակարգում առաջացած խնդիրները` վնասված էլ.հաղորդալարերի վերականգնում, լուսատուների ընթացիկ վերանորոգում
• ցանկապատվել է N 2 խմելու ջրի ջրամբարը,
• մաքրվել են Դալար գետի որոշ հատվածներ,
• վերանորոգվել է գյուղի գերեզմանատան ցանկապատը,
• մասնակի վերանորոգվել կամ փոխարինվել են նորով խմելու ջրի ջրագծի վթարված հատվածներ գյուղամիջյան փողոցներում, Անտառային փողոցից դեպի հանգստյան տներ տանող ճանապարհին, Խմելու ջրի ջրամբարների հարակից տարածքում
• կատարվել է սելավատարի վնասված խողովակաշարի մասնակի վերանորոգում Շինարարների փողոցում,
• նոր սելավատարի կառուցում Շինարարների փողոցի 2-րդ նրբանցքում,
• վարչական շենքի, մանկապարտեզի, Մշակույթի տան, Հանդիսությունների սրահի հարակից տարածքների մաքրում
• նստարանների տեղադրում։