«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով ապրիլի 25-ին՝ ժամը 12։00-ին, Չարենցավան համայնքի Արզական գյուղի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Սաքշին» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի տարածքում Գյումուշի բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային 1-ին քննարկումը։ Հանրության կողմից գրավոր կամ բանավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել մինչև 22.04.2024թ.-ի՝ ժ. 18:00-ն: Հանրային լսման համար լիազորված անձն է Չարենցավանի համայնքապետարանի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեկյանը: Էլ-փոստ. Saten.bal@gmail.com: Հեռ. 077688500: