«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով
(21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն
որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. ապրիլի 25-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի
մարզի Չարենցավան համայքի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ի
կողմից ներկայացված Պողպատի և թուջի ջարդոններից պողպատե և թուջե ձուլվածքների
արտադրության վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման
հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝
հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել
շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական
կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական
կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: